Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եթե հայաստանում կոմպետենտ եվ ազգասեր վարչախումբ հավաքվի` բաքվի մինիսուլթանը շատ կարճ ժամանակ հետո կզղջա իր բառերի համար

Եթե հայաստանում կոմպետենտ եվ ազգասեր վարչախումբ հավաքվի` բաքվի մինիսուլթանը շատ կարճ ժամանակ հետո կզղջա իր բառերի համար
20.03.2023 | 09:52

Ալիևն ասում է, թե Հայաստանի թիկունքում կանգնած որոշ երկրներ պետք է ձեռնպահ մնան կեղտոտ գործողություններից, որովհետև որևէ մեկը չի կարող ազդել Ադրբեջանի ժողովրդի կամքի վրա։

Բնականաբար Բաքվի մինիսուլթանը նկատի ունի առաջին հերթին Իրանին և Հնդկաստանին, որոնք այս ընթացքում փորձում են հանուն իրենց սեփական շահերի սպասարկել նաև Հայաստանի ազգային շահերը։
Բայց հավատացնում եմ, եթե Հայաստանում գեթ մեկ կաբինետ կոմպետենտ և ազգասեր վարչախումբ հավաքվի` Բաքվի մինիսուլթանը շատ կարճ ժամանակ հետո կզղջա իր այս բառերի համար։
Այսինքն, հայ ժողովրդից գողացված արժանապատվությունը կրկին կվերադառնա հայ ժողովրդին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ